Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում բանկային համակարգ չկա, կա լոմբարդային համակարգ. Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
BHK

Հայաստանում չկա բանկային համակարգ, փոխարենը կա լոմբարդային համակարգ, այսօր հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հանդիպում էր իր ընտրողների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մարդիկ բանկերից ոչ թե վերցնում են գումար բարելավման համար, այլ ճարահատված վերցնելով եւ լիարժեք իրենց ունեցվածքը կորցնում են: Պետք է վերանայել, որ ասենք, գումարները, որ տրվում ա, եկել ա, ասենք թե համաշխարհային բանկից կամ ֆոնդերից օգնություն ստացել է պետությունը, բայց մարդիկ դա չեն ստացել ցածր տոկոսով»,-ասաց նա: Ըստ ԲՀԿ առաջնորդի,  Արցախի հարցն արդեն վաղուց լուծված է, մնում է միջազգային ճանաչումը: «Միջազգային ճանաչում կունենա այն ժամանակ, ժամանակը ձգվում է, խի է ձգվում, որ մենք պետք է ուժեղ լինենք, հզոր լինենք եւ այդ հարցերը կօրինականացվի եւ հարցը կփակվի»: Առաջին գիծ 18 տարեկան զինվոր չպետք է ուղարկենք, այլ պետք է փորձառու, պայմանագրային զինծառայողներ եւ նրանց աշխատավարձը պետք է բարձրացվի,-ասաց Գագիկ Ծառուկյանը: