Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 4 օր առաջ. Հանրապետականներն ամաչում են ներկայացնել իրենց կատարած աշխատանքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-coleelage

Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 4 օր։ Ինչո՞ւ էր 2017-ի քվեարկությունից 4 օր առաջ «Ազատ դեմոկրատների» թեկնածուն հայտարարում, որ ընտրակաշառք առաջարկողներն ընտրողներին ավելի վատ են վերաբերվում, քան մարմնավաճառներին։ Ի՞նչ մտահոգություն հայտնեց ԵՄ Հայաստանի պատվիրակությունը 2017-ի ընտրությունից 4 օր առաջ։ Ինչի՞ց էր դժգոհ 2017-ի քվեարկությունից 4 օր առաջ այսօրվա առողջապահության նախարարը։ Ի՞նչն էր 2012-ի ընտրությունից 4 օր առաջ զվարճացրել Արամ Սարգսյանին։ Ո՞ւմ համար էր երգում Ձախ Հարութը 2012-ի քվեարկությունից 4 օր առաջ։ Ո՞ր մարզը 2007-ի քվեարկությունից 4 օր առաջ Գագիկ Ծառուկյանից Շտապօգնության մեքենա նվեր ստացավ։ 2003-ի ընտրությունից 4 օր առաջ ինչպե՞ս էր համոզում Սերժ Սարգսյանը կուսակիցներին չամաչել ՀՀԿ-ի կատարածաշխատանքը ներկայացնելուց։ Ընտրական խնդիրներին վերաբերող ի՞նչ հայց էր քննվում 1999-ի քվեարկությունից 4 օր առաջ Աջափնյակի դատարանում։ Ինչո՞ւ 1995-ի քվեարկությունից 4 օր առաջ չեղարկվեց Վլադիմիր Նազարյանի թեկնածությունը։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։   Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։