Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանին տրված ամեն ձայն կրակոց է Արցախի ուղղությամբ. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shahnazaryan-1

ԱԱԾ հրավիրման փաստի կապակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպման էր հրավիրել ՀՀԿ համապետական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը։ Նա պատմեց, որ երեկ երեկոյան ժամը 21։45-ի սահմաններում զանգ է ստացել, զանգողը ներկայացել է ԱԱԾ աշխատակից, ասել են որ պատրաստ են որտեղ գտնվում է Շահնազարյանը եւ էնտեղ հանդիպեն, քիչ անց սրճարան են մոտեցել երկու անձ, ցույց են տվել վկայականները եւ թուղթ են հանձնել, որում գրված էր, որ Շահնազարյանին հրավիրում են այսօր առավոտյան ժամը 10։00 լինի ԱԱԾ եւ նշում է, որ կլինի 13-ին։ Ըստ Շահնազարյանի՝ սա քաղաքական հետապնդում է։ Հետապնդում է, որի հրամանը տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ դրանից հետո դուրս գալ այնտեղից։ Որոշել էի գնալ, եթե այլ իրավապահ կառույցների լիներ, ես կպատռեի հրավերի թուղթը, նախկինում ՀՔԾ-ի հետ կապված նամն դեպք եղել է։ «Փաստաթղթում գրված է, որ նոյեմբերի 27-ի մամլո ասուլիսին ես հայտարարություններ եմ արել, որ ներկայիս կառավարությունը իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում է դավադրություն Արցախի դիմաց։ Հիմա էլ մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ ներկայումս նույն քաղաքականությունն է իրականացնում, ես իրավական գնահատական առայժմ չեմ տալիս, ես քաղաքական գնահատական եմ տալիս։ Ես ղեկավարել եմ այդ կառույցը եւ 23 տարվա ընթացքում այդ կառույցի վերաբերյալ որեւէ բան չեմ ասել, այսօր այդ կառույցները պետության հետ կապ չունի եւ միայն ու միայն Փաշինյանի ասածներն են կատարում։ Այ։ Ինչ իրենք պատրաստվում են իրականացնել Արցախի հարցում, մենք թույլ չենք տալու»։ Կոչ արեց քաղաքացիներին բացառապես քվեարկել Հանրապետականի օգտին, ամեն մի ձայն։ Որ գնաց իշխող ուժի օգտին, դա մի կրակոց է Արցախի վրա։ Ասաց, որ նման թղթեր իրեն այլեւս չուղարկեն, ուղարկեն ծանուցագիր, ձերբակալության կամ կալանքի օրդեր։ Այս վարչախմբի իշխանությունը բավական կարճ է լի երկու, մի դատեք մեղսակից Փաշինյանին։

Անդրադառնալով Երեկ Սասուն Միքայելյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին՝ ասաց, որ Սասունը ստախոս է, ինչպես ստախոս է Նիկոլ Փաշինյանը։

ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ ես քննարկելու եմ Արցախի հետ կապված հարցերը, ես դա անելու եմ հրապարակայնորեն։ Ես փաստերը ներկայացրել եմ երեկ՝ իմ ասուլիսի ժամանակ, շատ ծանրակշիռ փաստեր։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, ասաց ինքը պարզ տեսել է, որ ես եմ իրենով զբաղվում, թող իրեն չդնի թուլակամ ՀՔԾ-ի տեղը եւ զբաղվելու եմ իրենով այնքան ժամանակ, մինչեւ ինքը չլքի իշխանությունը։