Արթուր Բաղդասարյանը պաշտոնի բազար էր անում. «Մենք»-ի թեկնածու (տեսանյութ)
Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության պատգամավորի թեկնածու Հրաչ Սարգսյանի դիտարկմամբ՝ ռեյտինգային համակարգն աբսուրդ է։ «Ոնց կարող է գաղափարակից մարդկանց մեջ պայքար լինել»։ Պատգամավորի թեկնածուն նշում է, որ նոյեմբերի 30-ին մետրոյի կայարանում իրենց քարոզարշավը խոչընդոտվել է։ «Մեզ թույլ չտվեցին առաջ գնալ՝ ասելով, որ այդտեղ արգելված է քարոզարշավ անելը։ Եթե «Իմ քայլը» դաշինքն իրականացնում է, ապա իրենք երևի թույլտվություն են ստացել»,- ասում է Հրաչ Սարգսյանը։ «Թաղային հեղինակություններն էլ չկան, քարոզարշավը բնականոն է ընթանում»,- ասում է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը։ Թեկնածուի միակ բողոքը վերաբերում է պաստառներ փակցնելուն։ «Պաստառների համար բավական փոքր տեղ է հատկացված, եւ տեսնում ես, որ մի թեկնածուն իր նկարները 4-5 տեղ է փակցրել եւ ես ստիպված իմ պաստառը դրանց վրա եմ փակցնում»։ «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը ՀՀԿ-ին ընդդիմություն չի համարում: Ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ բոլոր այն կուսակցություններին, ովքեր աջակցել են հանրապետականի թալանին, ժողովուրդը նրանց պետք է մերժի: «ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ բոլոր այն կուսակցություններ, ովքեր մարտի 1-ի զոհերի դիակների վրայով քայլեցին եւ գնացին բաժակ խփելու: Արթուր Բաղդասարյանին Ռոբերտ Քոչարյանն անվանում էր ազգի դավաճան, բայց որոշ ժամանակ անց այդ ազգի դավաճանին նշանակեցին անվտանգության խորհրդի քարտուղար: Նույն Արթուր Բաղդասարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ պաշտոնի բազար էր անում»: