Սերենա Ուիլյամսը աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանցից մեկն է
Թենիսի «Մեծ Սաղավարտի» 23 մրցաշարերի հաղթող, ամերիկացի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը, ընդգրկվել է 2018թ 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում, որը հրապարակել է Forbes հանրահայտ ամսագիրը: 37-ամյա մարզուհին, որը երեխա ունենալուց հետո նորից վերսկսել է ելույթները, այդ ցուցակում զբաղեցնում է 79-րդ տեղը: Նա սպորտի միակ ներկայացուցիչն է, որ նման պատվի է արժանացել: 2018 թվականի 100 ամենաազդեցիկ կանանց աղյուսակը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկրորդ տեղում գտնվում է Մեծ Բրիտանիայի պրմիեր-մինիստր Թերեզա Մեյը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է միջազգային արտարժույթային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը: Նշենք, որ Սերենա Ուիլյամսն այս տարի հասել է Ուիմբլդոնի մրցաշարի և ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ: Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների դասակարգման աղյուսակում նա այժմ զբաղեցնում է 16-րդ տեղը: Forbes-ի կազմած նոր ցանկն այստեղ.