Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 9-ին ընդդիմություն ենք ընտրելու. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov_3

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է հիմնավորել, թե ինչու է ՀՀԿ-ն արժանի լինելու խորհրդարանական ընդդիմություն։ Երբ մի իշխանություն գնում է, մյուսը՝ գալիս, պետք է դրական տեղաշարժ լինի: Այս ընթացքում մենք բացի ձախողումները եւ ասֆալտին փռելը ձեռքբերում չունենք: Փաշինյանի իշխանությունը քաղաքական խաբեբայությամբ է զբաղված արդեն 7 ամիս: Դեկտեմբերի 9-ին մենք իշխանություն չենք ընտրելու, քանի որ իշխանության հետ ամեն ինչ պարզ է: Ընտրելու ենք ընդդիմություն, որը պետք է այդ իշխանությանը վերահսկի եւ մատնացույց անի բացթողումներն ու սխալները:

Եթե ուզում եք խորհրդարանում ունենալ անկաշկանդ ընդդիմություն, ընտրեք թիվ 1-ին՝ ՀՀԿ-ին, որը այս 7 ամիսներին ապացուցել է , որ չի լռելու սխալների դեպքում եւ չի հաճոյանալու Փաշինյանին: Ընտրությունը ձերն է Եւ մի թշնամացեք միմյանց հանդեպ: Սեփական երկրում թշնամիներ մի ստեղծեք: Սերը միայն մի կուսակցության ներսում չպիտի լինի, սերը պիտի հայրենակիցների հանդեպ լինի: Մենք բոլորս մի նավում ենք գտնվում, որի անունն է Հայաստանի Հանրապետություն: