Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը դեռ չի ստացել ՀՀ անձնագիրը

Քաղաքականություն
Jirayr

«Ա1+»-ի տեղեկություններով՝  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ  Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին փաստաթուղթը: Մեզ հետ զրույցում սակայն, Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ լուրն իրեն դեռ չի հասել: «Ես այս պահին Սյունիքի մարզում եմ, երեւի ինձ չեն կարողանում գտնել: Բայց ուրախ եմ, եթե այդպես է, կարող եք ինձ շնորհավորել»,-ասաց նա: Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքն արդեն ստորագրել է  Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրելուց  հետո: