Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» հաղթեց «Տոտենհեմին». Մխիթարյանը փոխարինվեց ընդմիջմանը

Սպորտ
a1arsenal-win

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ընդունեց «Տոտենհեմին» եւ հաղթեց 4:2 հաշվով: Դաշտի տերերը չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն հյուրերը դեռեւս առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին եւ առավելության նժարը թեքեցին իրենց կողմը: Ընդմիջմանը «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կրկնակի փոփոխություն կատարեց, ընդ որում խաղադաշտից դուրս եկավ նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն առաջին կեսում ոչնչով աչքի չընկավ: Թարմ ուժերի ներգրավումը դրական ազդեց տանտերերի խաղի վրա: Նրանք 56-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը, ապա 74-77-րդ րոպեների ընթացքում եւս երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Երրորդ վճռական գնդակը կազմակերպեցին հենց փոխարինման մտած ֆուտբոլիստները՝ Ռեմզին ու Լյակազետը: Մնացած ժամանակում «Արսենալը» պահպանեց երկու գնդակի առավելությունը եւ վստահ հաղթանակ տարավ՝ 4:2: Արսենալցիները վաստակեցին 30 միավոր եւ հավասարվեցին հենց 4-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին»: Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որն իր ակտիվում ունի 38 միավոր: