Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մավրիտանիան հավասարվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

Սպորտ
sport-fifa-rejting-29.11.

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը վաստակած 1222 միավորով այժմ Մավրիտանիայի ընտրանու հետ բաժանում է 101-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին պահպանել է եւ միավորների քանակը, եւ իր տեղը: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, որն ընդամենը մեկ միավորով է գերազանցում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն: Երրորդ տեղը բզաղեցնում է Բրազիլիայի ազգային թիմը, որը 51 միավորով դեռեւս հետ է մնում Բելգիայից: Անցած մեկ ամսվա ընթացքում կտրուկ առաջընթաց ունեցել են Սերբիայի, Չեխիայի եւ Կոսովոյի հավաքականները, որոնք 6 աստիճանով բարելավել են իրենց դիրքերը: Բոլորից մեծ հետընթաց գրանցել է Ռուսաստանի հավաքականը, որը 41-րդ տեղից նահանջել է 48-րդ հորիզոնական: