Մենք դեմոկրատական այլընտրանք ենք հեղափոխության թիկունքը պահելու համար. Արման Բաբաջանյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ եկել է խոսքը գործ դարձնելու ժամանակը: Ըստ Բաբաջանյանի՝ իրենց կուսակցությունում նախկին համակարգի հետ ոչ մի առնչություն չունեն: «Մենք քարոզչության առաջին օրից ասել ենք, որ հանձնառություն, խիզախություն ունենք 2-րդ ուժը լինելու համար: Մենք դեմոկրատական այլընտրանք ենք՝ հեղափոխության թիկունքը պահելու համար: Այն՝ ինչ չեն կարող լինել հակահեղափոխական հանրապետականները»: Ըստ Բաբաջանյանի՝ մարդիկ արդեն փոփոխությունների կարիք են զգում: «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է այդ փոփոխությունները անել հասարակության համար: «Արդեն ժամանակն է ցույց տալ, թե ինչ կարող ենք մենք անել: Հիմա ժամանակն է աշխատելու, գործելու, ծրագրեր բերելու և դրանք իրագործելու»: Առավել մանրամասն՝ տեսանյութում