Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայմանագրային զինծառայող է մահացել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zinvor

Մահացել է պայմանագրային զինծառայող, ով մի քանի օր առաջ ձյան տակ էր մնացել: Այդ մասին այսօր Վարդենիսում քարոզարշավի ժամանակ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Զինվորի մասին պայմանագրային խոսք գնաց, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին իրականում գտել են և մահացած են գտել», - ասաց Փաշինյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զինվորի հիշատակը, իր ցավակցությունը հայտնելով մահացած զինծառայողի բոլոր ընկերներին և հարազատներին: Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ  Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ քաղաքացի է մնացել։