Ընտրությունից 10 օր առաջ. Խոստանում են կտրել Սյունիքի մարզպետի երկու ականջը (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 10 օր։ Ո՞վ էր 2017-ի ընտրությունից 10 օր առաջ խոստանում կտրել Սյունիքի մարզպետի զույգ ականջը։ Ինչպե՞ս էր մեկնաբանում իր վերադարձը քաղաքականություն՝ Գագիկ Ծառուկյանը։ Ո՞ր քաղաքական ուժի պաստառներն էին պատռել 2017-ի քվեարկությունից տասն օր առաջ։ Ո՞վ էր ընտրողներին դուխով լինելու խրախուսում 2017-ի ընտրությունից 10 օր առաջ։ Ինչո՞ւ էր 2012-ի քվեարկությունից 10 օր առաջ որոշ տեղամասային հանձնաժողովներում իր տեղերը «Ժառանգությունը» տվել ՀՀԿ-ին։ Ինչո՞ւ ուրախ չէր գագիկ Ծառուկյանը 2007-ի քվեարկությունից 10 օր առաջ։ Քանի՞ հոգի ինքնաբացարկ հայտնեց 2003-ի ընտրությունից 10 օր առաջ։ Ինչի՞ց էր դժգոհում Պարույր Հայրիկյանը 1999-ի ընտրությունից 10 օր առաջ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների՝ ի՞նչ փաստ հրապարակեց հետագայում հոկտեմբերի 27-ի ահաբեկման զոհ դարձած Միքայել Քոթանյանը 1999-ի քվեարկությունից տասն օր առաջ։ Քվեարկությանը վերաբերող ի՞նչ խնդրի մասով որոշում կայացրեց ԿԸՀ-ն 1995-ի ընտրությունից 10 օր առաջ։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։