Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում մեկնել է Ուկրաինա

Սպորտ
a1arsenal-1-1-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է վաղը կայանալիք Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Վորսկլա» - «Արսենալ» հանդիպմանը: Անգլիական ակումբը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր այսօր թիմի հետ մեկնել են Ուկրաինա: Հանդիպման նախնական հայտացուցակում ընդգրկված 20 խաղացողների մեջ է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Ի դեպ, ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այս խաղին պատրաստվելու համար 9 ֆուտբոլիստ է հրավիրել թիմի երկրորդ կազմից: Հավելենք, որ «Վորսկլա» - «Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը, նոյեմբերի 29-ին, Կիեւում: