ՀՀԿ-ն է ասֆալտը փռել, որով սպառնում է Փաշինյանը. ՀՀԿ-ական (տեսանյութ)
Ամեն անգամ երբ «Իմ քայլ» դաշինքի առաջնորդը պոտենցիալ ընտրակեղծարարներին զգուշացնում է ասֆալտին պառկեցնելով, ՀԿ-ական Մարգարիտ Եսայանը հիշում է, որ իրենք են այդ ասֆալտը փռել։ ՀՀԿ պատգամվորի թեկնածուն՝ համարում է, որ ասֆալտի թեման շահարկվում է, նրան չի համոզում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Թագուհւ Թովմասյանի խոսքը, որ պետք չէ ամեն ինչ ուղիղ իմաստով ընկալել։ Թագուհի Թովմասյանին չի զարմանում, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին ու կրկին խոսում է ընտրակեղծարարության մասին, անգամ այն պարագայում , երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կաշառքն այս ընտրություններում չի կարող դեր խաղալ։ «Մեծ մասը իներցիայով դեռ սպասում է»,- ցավով նշում է նա։ Մարգարիտ Եսայանը համոզված է, որ իր կուսակցությունը հաստատ տեղ է ունենալու խորհրդարանում եւ լինելու է ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Բայց իրեն թվում է, որ Փաշինյանն հիմա խոսում է այն բառապաշարով, որով ինքը , օրինակ, պետք է խոսեր։ Մանրամասները՝ տեսանյութում