Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը սովածներին ոչ թե ձուկ է տալու, այլ՝ ձուկ որսալ է սովորեցնելու (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-12

 «Նոր խորհրդարանի կարևոր գործերից մեկը լինելու է անցումային արդարադատությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը Իջևանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի եղբոր  բանկային հաշվի կա  30 մլն դոլար, որից հետո Սարգսյանը ասել էր, որ մի մասը պատրաստ է վերադարձնել պետական բյուջե։ Մանվել Գրիգորյանը ևս պատրաստ է 5 մլրդ դրամի գույք նվիրաբերել պետությանը, այս հարցում շատ կարևոր է մեր վերաբերմունքը։ «Չի կարելի ներել արյան հետ կապված հանցագործություները, եթե մարդը սպանվել է, նրան հնարավոր չէ վերադարձնել՝  հասցված է անդառնալի կորուստ։ Բայց եթե փող է գողացվել, դա կարելի է վերադարձնել, անգամ տոկոսներով։ Եվ սա կարող է ձևավորվել որպես հանրության պահանջ»։ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը առանցքային է և դա միայն նախկին իշխանություններին չի վերաբերում, այն պետք է գործի նաև հիմա։ Նշելով, որ  կառավարությունը ամեն բան անում է, որ բանկային տոկոսադրույքները իջնեն, բայց կարևոր է նաև աշխատաատեղերի ստեղծումը, «Եթե մարդը սոված է, նրան ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է նրան սովորեցնել ձուկ բռնել։ Միայն այսպես կարող ենք   ուղղել մեր մեջքը և մեր երկիրը դարձնել  հարուստ»։