Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ընդունել է, որ ինքը սև է. Էդգար Վարդանյան

Քաղաքականություն
edgar-vardanyan

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը վստահ է` արտարհերթ խորհրդարանական ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթելու է  «Իմ քայլը» դաշինքը: «Այնուամենայիվ այդ ուժը հեռակա, կոշտ բանավեճի մեջ է մտնում ՀՀԿ-ի հետ, որը ըստ տարբեր հարցումների կարող է հավակնել 1,5-2%-ի: Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ այն թեզերը, որոնք առաջ են քաշվում ՀՀԿ-ի  կողմից, վտանգավոր են»: Ըստ Էդգար Վարդանյանի՝ ամեն դեպքում «Իմ քայլը» ՀՀԿ-ին որպես մրցակից չի ընդունում: Ինչ վերաբերում է «սև ու սպիտակ» քաղաքական ուժերին, քաղաքագետը նշեց. «Հանրապետական կուսակցությունն ընդունել է, որ ինքը սև է: Եվ փորձում է ցույց տալ, որ կան սպիտակներ ու սևեր այն առումով, որ համարժեք ուժեր կան: Դա այդպես չէ»: Էդգար Վարդանյանը հավելեց՝ քարոզչությանը քաղաքական ուժերը պետք է  բացատրեն հանրությանը, որ Ազգային Ժողուվում ամենաքիչը 3 ուժ պետք է լինի: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ նշեց,  որ ընտրությունների նպատակը հեղափոխությունը ավարտին հասցնելն է: Ըստ նրա՝ այս փուլում քաղաքական ուժերի ծրագրերը երկրորդական պլանում են: «Մինչև այս գործընթացը  չավարտվի մենք ի՞նչ ծրագրերի մրցակցության մասին կարող ենք խոսել: Ենթադրենք ՀՀԿ-ն ներկայացնում է փայլուն ծրագիր, ի՞նչ է պետք է հասարկությունը ընտրի այդ ուժին: Չպետք է մոռանալ, որ մենք ավարտում ենք հեղափոխությունը և հասարակությունը գիտակցում է, որ խնդիրը հենց դա է»: Հակոբ Բադալյանը վստահ է՝ հասարակության մեջ դեռ նստած է նախորդ համակարգը: Քաղաքական մեկնաբանը համոզված է՝ Երևանի  ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին չէր բաժանում սև ու սպիտակի: «Եթե հանրային գիտակցության մեջ այդ պահանջարկը չլիներ, այդ տեխնոլոգիան չէր աշխատի, Փաշինյանին կասեին՝ դե հերիք է  մեզ սև ու սպիտակ մատուցեք»: Նա շեշտեց՝ ՀՀԿ-ն հակակշիռ չէ  «Իմ քայլ»-ին: «Հակակշիռ կարող է լինել  հանրային մեծ աջակցություն վայելող ուժը: Ինչքան Հարապետականը ակտիվ ինքնադրսևորվում է, այդքան մեծանում է աջակցությունը «Իմ քայլ»-ին»,- եզրափակեց նա: