Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինձ Գորիսում չեն ծեծել։ Եթե իմ դեմ մարդ չուղարկեն՝ ժողովուրդը ինձ հետ կռիվ չի անի. Մենուա Հարությունյան

Քաղաքականություն
menua-1

Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը նշեց, որ իրեն միշտ մեղադրում են, որ ինքը պաշտպանում է նախորդ իշխանություններին, սակայն նախորդ իշխանություններից իրեն հաճախ են քննադատում, ինչը  խոսում է իր օբյեկտիվության մասին։ Նա նշեց որ  Հանրապետական Կուսակցությունը ունի պետական մտածողություն և քանի որ այսօր միակ իրական ընդդիմությունը Հանրապետական Կուսակցությունն է, այդ պատճառով նա որպես պատգամավորի թեկնածու ցանկանում է հանդես գալ ՀՀԿ կողմից. «Միշտ դեմ եմ եղել Նիկոլ Փաշինյանին, քանի որ  ես վստահ եմ, որ նա ոչ մի լավ բան չի անելու։ Նիկոլը քաղաապետերին ու գյուպատերին հաթաթա է տալիս, նրանք դուրս են գալիս Հանրապետական Կուսակցությունից և գրանցվում իր կուսակցությունում»։ Մենուան անդրադարձավ նաև Գորիսում տեղի ունեցած  միջադեպին.  «Ինձ Գորիսում չեն ծեծել, եթե իմ դեմ մարդ չուղարկեն` ժողովուրդը ինձ հետ կռիվ չի անի։ Ես քաղաքական տղա եմ և քննադատում եմ նրանց, ովքեր խաբում են ժողովրդին, բոլորը գիտեն, որ ես վախկոտ տղա չեմ, ինձ մանդատ տվեք, որպես ընդդիմադիր գնամ Նիկոլին քննադատեմ»։   Մ Հարությունյանը անդրադարձավ նաև «Իմ Քայլը »դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանին՝ հրավիրելով նրան բանավեճի . «Տիգրան Կարապետյանին հրավիրում եմ բանավեճի։ Թող գա և բացատրի, թե ոնց է հարստացել։ Նախկինում հանրապետականին ես աջակցել, իսկ հիմա աջակցում ես Նիկոլ Փաշինյանի թիմի՞ն։ Նման տղերքին ես չեմ կարող ընդունել, ի՞նչ է, դու պիտի բոլոր իշխանություններին հերթով ծառայես ու քո համար հարուստ ապրե՞ս»։