Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը կխաղա ռազմական դրություն հայտարած Ուկրաինայում

Սպորտ
sport-ukraina-27.11.

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված երկրում հաստատված ռազմական դրության հետ: «Այս պահին իրավապահ մարմիններից կամ պետական այլ օրգաններից ֆուտբոլի ֆեդերացիան չի ստացել ոչ մի առաջարկություն կամ հրաման՝ սահմանափակելու կամ ընդհարապես արգելելու ֆուտբալային խաղերի անցկացումը Կիեւում եւ այն 10 մարզերում, որտեղ նույնպես հայտարարվել է ռազմական դրություն: ՈՒՖՖ-ն միաժամանակ ոչ մի փաստաթուղթ չի ստացել ՈՒԵՖԱ-ից՝ Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի խաղերը տեղափոխելու կամ հետաձգելու մասին», - նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ: Մասնավորապես, նոյեմբերի 29-ին ուկրաինական «Վորսկլան» Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում հյուրընկալելու է Լոնդոնի «Արսենալին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հարկ է նշել, որ անգլիական կողմը դեռեւս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր հաստատել է երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկը: Հատուկ ռեժիմը կտեւի 30 օր: