Օլիգարխների դղյակները ծախեք, տանկեր առեք ու շարժվեք առաջ. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Արցախի հարցը լուծված է՝ հայտարարում է Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նրա կարծիքով հիմա անհրաժեշտ է մտածել Արևելք շարժվելու հնարավորության մասին՝ Քուռ-Արաքսյան Հայաստանի տեսլականով. «Հնարավոր է դա թե ոչ, ես այսպես եմ պատասխանում այդ հարցին՝ չեք ուզում պատրաստվեք նոր ցեղասպանությունների»: Իսկ ինչպես լուծել հակառակորդի ագրեսիվ հայտարարությունների և սահմանային լարումների հարցը. «Օլիգարխների դղյակները ծախեք, տանկեր առեք ու շարժվեք առաջ»,- ասում է Լևոն Շիրինյանը: Պատգամավորի թեկնածուն պնդում է՝ պաշտպանվել բառը հայկական մտածողությունից պետք է վերանա, դրան պետք է փոխարինի առաջ շարժվելու գաղափարը։ Իսկ ինչպե՞ս կարձագանքի միջազգային հանրությունը։ «Միջազգային հանրությունը կար 90-ին, երբ արցախյան պատերազմն էր ընթանում, միջազգային հանրությունը կար, երբ թուրքերն անցան Հայաստան, այնպես որ այստեղ հարցը ուժերի բալանսը հաշվելու մեջ է»- նշում է պատգամավորի թեկնածուն: