Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ եմ ձեր ոտքի տակի հողը դառնալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
pashinyan

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ապարանցիների հետ։ «Ես չեմ կարող հավատալ, որ դուք ձեր ձեռքից բաց կթողնեք երկրի տիրոջ զգացումը»,- ապարանցիներին դիմեց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը, դիմելով Հանրապետության բոլոր ընտրողներին՝ հորդորեց. «Ոչ մեկի թույլչտաք ձեզ ասել, թե ում ընտրեք։ Մեր բոլոր դժբախտությունները սկսել են ընտրությունների կեղծումներից»։ «Այլևս չի լինելու այնպես, որ դուք ընտրեք մեկին, մեկ ուրիշն ընտրվի։ Դրա երաշխավորը ոչ միայն ես եմ, այլև՝ դուք»,- հանրությանը դիմեց Փաշինյանը։  «Իշխանությունը ձերն է, դուք պետք է որոշեք՝ ով լինի իշխանություն։ Ամեն քաղաքացու ձայնը սրբազան է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։ Ըստ Փաշինյանի՝ երբ բնակչության 90 տոկոսը որոշեց, որ կոռումպացված իշխանությանը հաղթելու հարցում գործունի անելու, այդ հարցը լուծվեց։ Նույն կերպ էլլուծվելու է աղքատության խնդիրը։ Փաշինյանն իր կառավարության դերը համարում է քաղաքացու ոտքի տակ հող դառնալն է, որ մարդիկ անուր կանգնեն այդ հողի վրա և ուղղեն մեջքը։ «Մեզ ուզում են համոզել, որ մենք փոքր, խեղճ,անօգնական ազգ ենք։ Իսկ մենք աշխարհին ապացուցել ենք, որ հզոր ենք։ Հայաստանում կոռումպացված իշխանությունը հեռացվեց առանց կրակոցի, առանց մեկ զոհի։ Դա եղավ այն ժամանակ, երբ դուք հավատացիք, որ դա հնարավոր է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ընդգծեց. «Աշխարհի բոլոր վերլուծական կենտրոնները ասում էին, թե ապրիլ-մայիսին ժողովրդի հաղթանակն անհնար է։ Նույն կերպ ժամանակին ոչ ոք չէր հավատում, որ Սարդարապատում, Բաշ Ապարանում հայ ազգը կհաղթի։ Իսկ մենք ապացուցեցինք, որ հնարավորն անելը մեզ հետաքրքիր չէ։ Մենք անհնար խնդիրներ ենք դնում և հաղթում։ Մենք միասին գրելու ենք մեր հզոր ազգի հաղթական պատմությունը»։ Դուխով՝ ելույթը սահմանափակեց Փաշինյանը։