A
A
«Տառեր չիմացողների քաղաքական թիմը խոսում է մեր նախարարների տառասխալների մասին»
ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել, հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը.
«Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին ու ձեր բոլոր ֆեյք պնդումները։ Եթե ձեզ թվում է, որ դուք այս ընտրություններում հաջողություն եք ունենալու, սխալվում եք, դուք լավ չեք ճանաչում այս ժողովրդին»։
Տառեր չիմացողների քաղաքական թիմը խոսում է մեր նախարարների տառասխալների մասին, ֆեյք են սարքում և ԿԳ նախարարին անհիմն մեղադրանք են ներկայացնում, թե իբր տառասխալներով է գրել, ասում է վարչապետի պաշտոնակատարը։ «Էդ տառեր չիմացողների թիմին որ մի հատ թելադրություն տայինք չորրորդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր», - ասաց նա։