A
A
Ուղիղ. Լիխտենշտեյն – Հայաստան. Ազգերի լիգայի վերջին խաղը (տեսանյութ)
ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Վադուցում կհանդիպի տանտերերի՝ Լիխտենշտեյնի ընտրանու հետ:
Խաղը կարեւոր նշանակություն ունի միայն մեր թիմի համար, որը դեռեւս պայքարում է 1-ին տեղի համար, իսկ ահա Լիխտենշտեյնն արդեն կորցրել է այդ շանսը:
Թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը: Հայաստանը նախորդ խաղի հետ հանդես կգա փոփոխված կազմով: Բացակայում են դարպասապահ Արամ Հայրապետյանը, պաշտպաններ Կամո Հովհաննիսյան ու Արթուր Քարտաշյանը: Նրանց տեղը հանդես կգան Ավագյանը, Խաչատուրովն ու Համբարձումյանը:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Հայաստանի ֆուտբոլասերները այդ հանդիպումն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: