Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս խրախուսել աշխատանքը, երբ գյուղում երիտասարդություն չկա. Ռուզան Առաքելյանի հարցադրումը (տեսանյութ)

Քաղաքականություն
armenuhi

Բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ պատգամավոր Ռուզան Առաքելյանն առաջարկեց հետագայում ունենալ Հայրենադարձության հայեցակարգ։ Տիկին Առաքելյանի բնորոշմամբ՝ կառավարությունը խոսում է տարածքների համաչափ զարգացման մասին, սակայն, պետք է հարց տալ՝ ո՞ր տարածքներն ենք զարգացնում, այն գյուղերը, որտեղ միայն ծերե՞ր են ապրում։ Կառավարությունը խոսում է աշխատանքը խրախուսելու մասին, բայց չի մտածում այն մասին, որ աշխատող չկա, եթե գյուղի երիտասարդության 60-70 տոկոսն արտագաղթել է։ Տիկին Առաքելյանն առաջարկում է ներգաղթի, հայրենադարձության խթանում՝ առաջին հերթին նկատի ունենալով վերջին 10-15 տարիներին հեռացածների վերադարձի խրախուսումը։