Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոմանտիկ տրամադրություն է այսօր, կարծես վերջին զանգի». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9GkFqE6UpWI

 ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը տեղեկացրեց ՀՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին: «Հասկանում եմ, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է մարսել առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունը ոչ թե ջախջախվում, տրոհվում, անհետանում է, այլ փորձում է ինստիտուցիոնալ հիշողություն պահել քաղաքական դաշտում՝ ստեղծելով քաղաքական համակարգի կայացման ավանդույթներ»: Ասում է  ՀՀԿ-ի մասնակցությունը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը. «Ե՛վ մեր գիտելիքները, և՛ փորձը, և՛ սխալները կարող են շատ թանկ պաշար լինել նաև այս իշխանությունների համար»: Խոսելով իր առաջադրման մասին՝ Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան խորհրդարանում տեսնել քաղաքական գործիչների: «Նայում եմ այսօր մեր փոխվարչապետերի հարցազրույցները. մեկը մյուսից ընտիր է»,- նկատել տվեց  Աշոտյանը՝ հավելելով. «Տղերք, մի՛ կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները, մի՛ արեք դա, որովհետև կործանումը սկսվում է մեծամտությունից»: Ախր, եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք, որ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում՝ Նիկոլի «կեպկան», երրորդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք միևնույն է՝ 80% ձայն եք հավաքելու, իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ սելֆիի ձողիկը, դուք էլի առաջին տեղն եք գրավելու, այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի՛ թափահարեք և այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ»,-ասաց նա: