Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Երևանի ավագանու արտահերթ նիստ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
meria

«Իմ քայլը դաշինքի»  ավագանու անդամներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը  և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմում՝ ավագանու մանդատները վայր դնելու մասին: Մանդատները փոխանցվեցին ընտրական ցուցակում եղած հաջորդող անդամներին՝ Լուսինե Գևորգյանին, Լիլիթ Կիրակոսյանին և Արմեն Սարգսյանին։  Ավագանու երկրորդ նիստի օրակարգում ընդգրկվել էին  10 հարցեր, որոնք հիմնականում ընդունվեցին ձայների մեծամասնությամբ։ Ինչպես հայտնի է,  Երևանի Իտալիա, Բեյրութի, Մ. Խորենացու,Գ. Լուսավորիչ փողոցներին հարող  տարածքում գտնվող այգում 2017 թվականից իրականացվում են բարեկարգման աշխատանքներ՝ Վարդանյան ընտանիքի հիմնադրամի շնորհիվ։ Հիմնադրամը 2մլրդ 300մլն դրամի շինարարական աշխատանքներ է իրականացնում: Խոստացված ժամանակում աշխատանքները չեն  ավարտվել։ Ավագանին ընդունեց նախագիծ, որը   հնարավորություն կտա վերջապես ավարտել աշխատանքը և ունենալ այն այգին, որը խոստացվել է Երևանի բնակչներին: Հարց բարձրացվեց նաև հատուկ ուշադրություն դարձնել տարածքում գտնվող ծառերին, որովհետև աշխատանքների երկարացումը կարող է վատ անդրադառնալ այդ ծառերի վրա: Քաղաքապետը նշեց՝որ այսօր հանդիպելու են շինարարություն իրականացնող ընկերության հետ և Ճշտելու են, թե որքանով է ժամկետները իրատեսական , իսկ «Ծառերի հարցը ինձ համար պրինցիպիալ հարց է»,- ասաց նա:   Օրակարգում կարևոր հարցերի թվում էր բնակարանների տրամադրման և բարեկարգման հարցը, մասնավորապես անդրադարձան 14 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրին: Այդ ընտանիքին տրամադրվել է 34ք/մ տարածք, որը բազմազավակ ընտանիքի համար շատ փոքր է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը առաջարկեց ուշադրություն դարձնել նաև Լեոյի 35 հասցեին, որտեղ մարդիկ են բնակվում, սակայն կա վարակ, ծառը տան մեջ է աճել և արդեն մեկ շաբաթ է, ինչ մարդիկ լքել են բնակատեղին: Քաղաքապետը կարևոր համարեց հասկանալ, որ խնդիրը մեծ է, իսկ նախկին իշխանություններից մեզ թողած ժառանգությունը սուղ ֆոնդն է, որը պետք է փորձենք բարձրացնել համատեղ ջանքերով: Փախստականների հարցը ևս օրակարգի ուշադրության կենտրոնում էր։ Ադրբեջանից եկած շատ փախստականների մի մասը ստացել է քաղաքացիություն, իսկ մյուսները չունեն ոչ քաղաքացիություն, ոչ  բնակարան: Ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով, բնակելի ֆոնդն այսօր ոչ միայն միայն սոցիալական խնդիր է,այլ նաև քաղաքական, և ինքը որպես ճարտարապետ կզորագրվի այդ հարցին: