Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցները զերծ կմնան քարոզչությունից՝ նախարարն է խոստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arayik-1

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց առաջիկա ընտրությունների ցուցակի վերաբերյալ մանրամասներ հաղորդել: Հարցին, թե որն է լինելու ցուցակում նրա տեղը և արդյոք ՀՀԿ-ն ամենաիրական ընդդիմություն է, Արայիկ Հարությունյանն ասաց: «Ցանկացած մեկը, որը մասնակցում է ընտրություններին, մրցակից է, և բոլորին է պետք է հավասարապես լուրջ վերաբերվել»: Նախարարի պաշտոնակատարը նաեւ ընդգծեց, որ ինքը հանդիպել է քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչության պետերի հետ եւ հորդորել, որ դպրոցները զերծ մնան քարզչությունից: «Կարծում եմ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք այդ հարցը լուծել ենք»,-ասաց նա: