«Փյունիկը» հաղթեց «Լոռի ՖԱ»-ին եւ բարձրացավ 2-րդ տեղ
Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացան 16-րդ տուրի բոլոր չորս հանդիպումները: Առաջնության միանձյա առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել մրցաշարի նորեկ «Արցախ ՖԱ»-ին և բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Իսկ ահա նրանից երկու միավոր հետ մնացող «Բանանցը» արտագնա խաղում 0:3 խոշոր հաշվով պարտվեց նախավերջին տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Հաղթողների կազմում աչքի ընկան Անգուլոն, Մուսոնդան ու Անիլտոնը: «Բանանցի» սայթաքումից անմիջապես օգտվեց «Փյունիկը», որը Հովհաննես Իլանգյոզյանի խփած միակ գոլի հաշվին Վանաձորում հաղթեց տեղի «Լոռի ՖԱ»-ին, վաստակեց 27 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում Կաբանգայի խփած միակ գնդակի հաշվին հաղթեց իր մոտակա հարեւան «Արարատ-Արմենիային» ու երկու միավորով առաջ անցան հենց վերջինից՝ ամրապնդվելով 5-րդ հորիզոնականում: Այժմ առաջնությունում երկշաբաթյա ընդմիջում կսկսի, քանի որ Հայաստանի հավաքականը առաջիկա օրերին պատրաստվելու է Ազգերի լիգայի ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերին: Առաջնության հաջորդ, 17-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ 25-ին: