Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
a1shtanga-10.11.

Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը, նոյեմբերի 10-ին, մրցահարթակում իրենց հարաբերությունները պարզեցին գերծանր քաշայիները։ Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ (205+245կգ) արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։ Մեր ծանրորդն ավելին անել չէր կարող, քանի որ այս քաշային կարգի օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն պարզապես դուրս էր մրցակցությունից՝ 474 կգ (217+257կգ) երկամարտում:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը Աշգաբադից կվերադառնա երկու մեդալով: Հիշեցնենք, որ նախօրեին մեր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը գրավել էր 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: