Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանն արդեն տանն է

Հասարակություն
shant4

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր անակնկալ է արել իր ընտանիքի անդամներին: «Պապան զանգեց, ասեց՝ իջի բակ։ Իջա եւ տեսա պապան կանգնած է շենքի բակում։ Մենակ տուն էր եկել»,- «Ա1+»-ին ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։  Վերջինս նշեց, որ հոր տրամադրությունը բավականին բարձր է։ 6  տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔՀԿ-ից ազատ է արձակվել այսօր՝ համաներման արդյունքում։ Շանթ Հարությունյանը եւ ընկերները մեղավոր էին ճանաչվել 2013 թ նոյեմբերի 5-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար՝ դատապարտվելով 1-ից մինչեւ 7 տարվա ազատազրկման։ 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից եւ բաց ռեժիմով կրել պատիժը՝ պահանջելով արդարացում: