Քննիչ հանձնաժողովը լսեց ՀԷՑ-ի տնօրենին (տեսանյութ)
Այսօր ՀէՑ ընկերությունն իր ներդրումային ծրագիրը ներկայացրեց Ազգային ժողովում՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովում։ ՀԷՑ գլխավոր տնօրենը խոստանում է՝ ներդրումային ծրագրերի կիրառման արդյունքում կունենանք տեխնիկապես հագեցած, նորմալ կորուստներով, նորմալ սպասարկման պարամետրերով էլեկտրացանց, որն արժանի ծառայություններ կմատուցի իր բաժանորդներին։ Ընկերության հասույթը 220 մլրդ դրամ է, իսկ սահմանված շահույթը հասույթի նկատմամբ կազմում է 5 տոկոս, ասում է ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը եւ ավելացնում՝ օրենսդրական նորմերով հստակ կարգավորված է սակագնային քաղաքականությունը։ «Վաճառքի սակագինը բաղկացած է ըստ լարումների սահմանված սակագների և գիշեր-ցերեկ տարանջատմամբ», - ասաց Կարեն Հարությունյանը։