A
A
«Լույս» դաշինքը պառակտվեց (տեսանյութ)
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Հանրապետություն» կուսակցությունն ԱԺ ընտրություններին մասնակցելու է։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա: «Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում...
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր հայտարարել, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու է առանձին։