Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրքեր Եղվարդի նավթավերամշակման գործարանի շուրջ (տեսանյութ)

Հասարակություն
bn

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի տարածքում «Արմօյլ» ընկերությունը կառուցում է նավթամթերքի վերամշակման գործարանը։ Գործարանի կառուցմանը դեմ է «Ռիվալ» ՍՊԸ-ն, որն այդ տարածքում զբաղվում է այգիների մշակմամբ։ «Նման ապօրինի շինություն է կառուցվում պետական մարմինների աչքի առաջ: Անպատժելիությունը հասել է այն մակարդակի, որ շինարարությունը մոտեցել է ավարտին», - ասում է «Ռիվալ » ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռաֆիկ Վիրաբյանը։ Ռաֆիկ Վիրաբյանը դիմել է տարբեր ատյանների, բայց հստակ պատասխան չի ստացել։ «Կառույցի վրա տեղադրված ծխատարները մեծ չափի են, այնտեղ քիմիական պրոցեսներ են ընթանում եւ այն մարդկանց, բնությանը վնաս է հասցնելու։ Եղվարդ համայնքի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկում այս ամենին վերջ տալու համա»,-ասաց նա։ Իրավապահ մարմիններին եւս դիմել են, այս պահին քրեական գործ է հարուցված ապօրինի շին թույլտվություն տրամադրելու համար։ «Եթե գործարանի բացումը վտանգում է մեր աշխատանքը, մեր պայմանագրային պարտավորությունները մեր գործընկերների նկատմամբ, ապա դրա կառուցումը պետք է դադարեցվի»,- ասում է ընկերության ներկայացուցիչը։ Գործարանը կառուցվում է բնակիչներից 39 մետր հեռավորության վրա, ասում է «Ռիվալ» ՍՊԸ-ի փաստաբան Աշոտ Աբրահամյանը: «Մենք գործ ունենք թողտվության եւ հովանավարչության հետ։ Գործարանը կառուցվում է առանց շին թույլտվության»,-նշում է փաստաբանը։