Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅՈՒՆԵՍԿՕ․ 2006թ․ մինչ օրս աշխարհում ընդհանուր առմամբ 1096 լրագրող է սպանվել

Քաղաքականություն
1

Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջեմալ Քաշըքչըի (Խաշոկջի) սպանության դեպքը աշխարհի ուշադրությունը մեկ անգամ ևս կենտրոնացրեց լրագրողների դեմ ուղղված  հանցագործությունների վրա։ Լրագրողներ համար ամենավտանգավոր պետությունների թվին են պատկանում Սիրիան, Մեքսիկան, Աֆղանստանը, Իրաքը և Ֆիլիպինները։ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) և «Լրագրողների միջազգային ֆեդերացիա» (IFJ) կազմակերպությունների տվյալների համաձայն՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս տարեկան միջինում 90 լրագրող է սպանվում։ Միայն 2017թ․ Աֆղանստանում սպանվել է 13, Սիրիայում՝ 12, Մեքսիկայում և Իրաքում՝ 11 լրագրող։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԵՍԿՕ) հրապարակած տվյալներով՝ 2006թ․ մինչ օրս աշխարհում ընդհանուր առմամբ 1096 լրագրող է սպանվել։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 4 օրում մեկ լրագրող է սպանվել՝ իր մասնագիտական գործունեության պատճառով։ RWB կազմակերպության հավաքագրած տվյալների համաձայն՝ 2017թ․ սպանվել է 65 լրագրող, իսկ ըստ  IFJ-ի զեկույցի՝ այդ թիվը նախորդ տարի հասել է 93-ի։ Ընդ որում՝ 2017թ․ սպանված լարգրողների 55 տոկոսը զոհվել է ոչ պատերազմական պայմաններում։ 2018թ․ 10 ամիսների ընթացքում ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպանվել է 86, ըստ RWB-ի՝ 56  լրագրող։ ermenihaber.am