Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրեաս Ղուկասյանը համաներման չի արժանանալու (տեսանյութ)

Քաղաքականություն
andreas

«Ես համաներում չեմ ստանալու»,- այս մասին այսօր, մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը։ «Համաներումը տարածվում է Սասնա ծռերի և նրանց հետ հանցակից ճանաչված մարդկանց վրա։ Ինձ ներկայացրած շինծու մեղադրանքում ես հանցակից չեմ համարվում, դրա համար էլ այդ գործը մի տարի է առանձին վարույթում  է քննվում։   Ըստ Ղուկասյանի, նախկին տարիներին եղել է հանցավոր իրավապահ համակարգ։ Շատ մարդիկ  շինծու և ձևական մեղադրանքների հիման վրա են դատապարտվել ազատազրկման։ Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ իշխանությունը պարտավոր էր համաներում տալ բոլոր այն դատապարտյալներին, որոնք նախկին իշխանության կողմից անարդարացիորեն են դատվել, որոնց ժամանակին քննադատել է ներկայիս իշխանությունը։  «Հեղափոխական իշխանությունը արդարությունը վերականգնելու խնդիր ուներ և դա արեց։ Հեղափոխությունից  անմիջապես հետո էր պետք յուրայիններին ազատել, սակայն սահմանադրությամբ դա հնարավոր չէր»։