Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture2

Աժ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ նախագահն այսօր հրամանագիր կստորագրի, և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին»: ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակը շատ ուժերի հնարավորություն կտար գալ խորհրդարան եւ հույս ունեմ, որ նաեւ այս ԸՕ-ով կկարողանանք ապահովել ազատ եւ թափանցիկ ընտրություններ,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: «Եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն հայտնեն նորից ԱԺ բերել օրենքի նախագիծը, ապա մենք դեմ չենք, բայց անընդհատ նույն գործընթացը չարժե պտտել»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերությունը այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա իր բացատրությունն ունի, բայց եզրակացությունները կանի համապատասխան ուսումնասիրություններից հետո: «Հանձնարել եմ ուսումնասիրել, ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ, չնայած նաև ունեմ բացատրություններ: ՀՀ-ում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված է կոռուպցիայի հետ: Փաստերի համադրումը վերջնական կանենք, կներկայացնեմ իմ տեսակետը», - նշեց նա։