Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 9-րդն է աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1gimnastika

Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է պատվավոր 9-րդ տեղը: Ինչպես նշում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, դա լավագույն արդյունքն է անկախ  Հայաստանի մարմնամարզության պատմությունում: Եզրափակիչ մրցաշարում Արթուր Դավթյանը վաստակեց 83,140 միավոր: Ի դեպ, աշխարհի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Դալալոյանը, որը ցույց տվեց 87,598 արդյունք: Նշենք, որ Արթուր Դավթյանը նոյեմբերի 2-ին կմասնակցի հենացատկերի եզափակիչին, իսկ նոյեմբերի 3-ին օղակներ մրցաձեւի եզրափակիչում մեդալների համար կպայքարեն մեր պատվիրակներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: