Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդինսոն Կավանին առաջ է անցել Մեսիից ու Ռոնալդուից

Սպորտ
a1golden-foot

Փարիզի ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հաղթող է ճանաչվել Golden Foot մրցույթում: Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Բացի նրանից այս տարի այդ պատվավոր մրցանակին հավակնում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Գարեթ Բեյլը, Սերխիո Ռամոսը (երկուսն էլ «Ռեալ»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա»), Տիագո Սիլվան (ՊՍԺ) և Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»): «Սա մեծ իրադարձություն է ինձ համար: Բավական է նայել, թե նախկինում ովքեր են արժանացել այդ մրցանակին», - ասել է Կավանին: Նշենք, որ Golden Foot մրցանակը ամեն տարի հանձնվում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին՝ մարզական կարիերայի ընթացքում մեծ հաջողությունների հասնելու, ինչպես նաեւ անձնական բարձր հատկանիշների համար: Նախկինում մրցանակին արժանացել էին այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իկեր Կասիլյասը, Ջանլուիջի Բուֆոնը, Սամուել Էտո'Օ-ն, Անդրես Ինյեստան, Զլատան Իբրահիմովիչը եւ այլք: