A
A
«Ալաշկերտն» արդեն 2-րդն է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում
Երեւանի «Ալաշկերտը» Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց մրցաշարի նորեկ «Արարատ-Արմենիային»: Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին խփեց սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Այս հաղթանակից հետո Հայաստանի գործող չեմպիոնը վաստակեց 25 միավոր եւ շրջանցեց 2-րդ տեղում գտնվող «Լոռի ՖԱ»-ին: Ալաշկերտցիներն այժմ միայն մեկ միավորով են հետ մնում առաջնության միանձնյա առաջատար «Բանանցից»: «Արարատ-Արմենիան» իր առաջին պարտությունը կրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օրոք: Մրցաշարի նորեկը վաստակած 17 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում: