A
A
Շանթ Սարգսյանը՝ շախմատի աշխարհի չեմպիոն
Հայաստանի շախմատիստ Շանթ Սարգսյանը աշխարհի մինչեւ 16 տարեկանների առաջնության 11-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Պավել Տեցլաֆի հետ, վաստակեց 9 միավոր եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Նույն տարիքային խմբում հանդես եկող Արթուր Դավթյանը դեռեւս շարունակում է մրցանակային տեղերի համար պայքարը: Մեր մյուս շախմատիստներն արդեն բավականին հետ են մնում առաջատարներից եւ մեդալների հավակնություն այլեւս չունեն: