Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«նոր Ընտրական օրենսգիրքը կընդունվի երկուշաբթի». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Ruben-nkar

«Խորհրդարանական կառավարման համակարգում չի կարող լինել կառավարություն, որը խորհրդարանում չունի մեծամասնություն»,-նշում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է ավելի վաղ կայանային, ոչ թե դեկտեմբերին:  Ըստ քաղաքագետի՝ նոր Ընտրական օրենսգիրքը, այնուամենայնիվ, կընդունվի հաջորդ երկուշաբթի: «Կարծում եմ, անկախ ՀՀԿ կուսակցության կողմ քվեարկել-չքվեարկելուց, խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն: Այս անգամ ավելի լավ կկազմակերպվի քվեարկության գործընթացը և անհրաժեշտ ձայները կապահովվեն»: Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանի մաս կազմող ուժերին, ապա քաղաքագետը վստահ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին ջախջախիչ հաղթանակ կունենա: Ավելի  ինտրիգային է, թե որ ուժը կզբաղեցնի պատվավոր երկրորդ  տեղը:  «Իմ տպավորություններով, երկրորդ տեղը կզբաղեցնի «Լույս» դաշինքը կամ էլ ԲՀԿ-ն»: Հարցին, թե չորրորդ տեղում ո՞ր ուժը կլինի, քաղաքագետը նախընտրեց ձեռնպահ մնալ, նշելով, որ հավակնորդներ շատ կան, կախված է, թե ո՞ր ուժերը կմասնակցեն ընտրություններին: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, քաղաքագետը նշեց, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ նոր բան չկա, բայց Ջոն Բոլթոնի այցը Հայաստան պայմանավորված էր նաև հեղափոխության հետ: «Բոլթոնը տարածաշրջանի գործընթացներին ծանոթանալու համար էլ է եկել: ԱՄՆ-ն փորձում է  առաջին ձեռքից շատ հարցերի պատասխաններ լսել, վերլուծել և հետագա ռազմավարությունները ձևավորել»: