Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը դանդաղեցնում են տեմպը

Սպորտ
a1chess-men-1

Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում, որին մասնակցում են 80 գրոսմայստեր, կայացան 5-րդ տուրի պարտիաները:   Հայաստանի երկու պատվիրակները՝ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանն այս անգամ բավարավեցին ոչ-ոքի արդյունքով՝ հաշտություն կնքելով համապատասխանաբար բելառուսցի Վլադիսլավ Կովալեւի եւ ամերիկացի Վեսլի Սոի հետ: Նրանք իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր եւ առայժմ բաժանում են 12-38-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են չորս շախմատիստ, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:   Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանն այս տուրում պարտվեց աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին եւ մնաց 3 միավորով: Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ոչ-ոքի խաղաց գերմանացի Գեորգ Սեուլի հետ և վաստակած միավորներով հավասարվեց 18-ամյա իր հայրենակցին:   Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Աբդիհանի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է: Մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: [caption id="attachment_1646835" align="alignnone" width="1200"] Isle of Man Chess International, Round 5, 24 October 2018. Photo by John Saunders[/caption]