Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջ ղեկերի հարցով շահագրգիռ քննարկում կլինի

Քաղաքականություն
աջ-ղեկ

Պատգամավոր Մարինա Մարգարյանը, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ դիմեց; - Հարգարժան վարչապետ, հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի մուտքի մոտ քաղաքացիներն բողոքի ակցիա էին կազմակերպել աջ կողմի ղեկ ունեցող մեքենաների ներկրման վերաբերյալ: Ինչպիսի դիրքորոշում ունի կառավարությունն այդ հարցում եւ ինչ քայլեր եք ձեռնարկելու այդ խնդիրը լուծելու համար: Պատասխանեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը. - Բողոքի ակցիայի մասնակիցների հետ տեղի է ունեցել հանդիպում: Դրա ժամանակ քննարկվել է օրենքի ընթացակարգերը, ինչպես նաեւ այն թյուրըմբռնումը, ինչ տեղի է ունեցել: Մենք որոշել ենք վաղը չէ մյուս օրը նոր հանդիպում կազմակերպել եւ բոլոր շահագռգիռ կողմերի հետ քննարկել այդ հարցը: