Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ չընտրվեց. հաջորդ փորձը՝ մեկ շաբաթից

Քաղաքականություն
1-32

ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկումը։ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։ «Ելք»-ը հայտարարեց, որ քվեարկելու է ձեռնպահ։ Քվեարկությունն անցավ 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։ Այսպիսով՝ վարչապետիընտրության հարցին ԱԺ-ն կանդրադառնա մեկշաբաթ անց։ Մինչ այդ՝ թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է պատգամավորների մեկ երրորդին։ Այսինքն՝ վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել առնվազն 35 պատգամավորի ստորագրությամբ։ Եթե 2-րդ փորձից էլ վարչապետ չընտրվի, ապա ԱԺ-ն կարձակվի իրավունքի ուժով, և դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություն։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն առաջադրվում է չընտրվելու համար։