Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Պետրոսյանը դեմ է ԼԳԲՏ ֆորումին

Քաղաքականություն
gevorg

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կաջակցի նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի դեմ ակցիայի մասնակիցներին: Ըստ նրա, ինքը մասնակցելու է ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես հայ տղամարդ, որը դեմ է, որ  համասեռամոլությունը թափանցի հայ ընտանիք:  «Ես գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում: Եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես տեղ ունենամ Հայաստանում»,- հայտարարում է պատգամավորը: