Հայաստանի 17 տարեկան ֆուտբոլիստները կմեկնեն Խորվաթիա
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ը Խորվաթիայում կմասնակցի Եվրոպայի 2019թ պատանեկան առաջնության ընտրական մրցաշարին: Մեր թիմը ընդգրկված է ընտրական 13-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Իտալիայի եւ Անդորայի հավաքականները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ խաղերին մասնակցելու համար Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը թիմ է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին. Ռուբեն Մարտիրոսյան՝ «Բանանց» Էդգար Մանուկյան՝ «Բանանց» Ռուբեն Եսայան՝ «Բանանց» Գեւորգ Տարախչյան՝ «Բանանց» Կորյուն Սեդրակյան՝ «Բանանց» Լեւոն Տեր-Մինասյան՝ «Լոկոմոտիվ» Նորայր Նիկողոսյան՝ «Լոկոմոտիվ» Կարեն Նալբանդյան՝ «Լոկոմոտիվ» Ռոբերտ Բաղրամյան՝ «Լոկոմոտիվ» Ռոման Միքայելյան՝ «Լոկոմոտիվ» Սամվել Խանումյան՝ «Ակադեմիա» Ստեփան Սահրադյան՝ «Ակադեմիա» Արսեն Գալստյան՝ «Ակադեմիա» Գառնիկ Գեւորգյան՝ «Ակադեմիա» Ստյոպա Մկրտչյան՝ Հայաստանի Մ-16 հավաքական Էդգար Թամազյան՝ Հայաստանի Մ-16 հավաքական Սպարտակ Հայրապետյան՝ Հայաստանի Մ-16 հավաքական Լեւոն Դարբինյան՝ «Շիրակ» Ալբերտ Դարբինյան՝ «Շիրակ» Նարեկ Ալավերդյան՝ «Արարատ-Արմենիա» Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 25-ի առավոտյան կմեկնի Խորվաթիա: Հոկտեմբերի 27-ին մեր թիմը կխաղա Խորվաթիայի, հոկտեմբերի 30-ին՝ Իտալիայի, նոյեմբերի 2-ին՝ Անդորայի հավաքականների հետ: