Արտաքին քաղաքականության մեջ հաջողում են լեգիտիմ իշխանությունները
Արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հետևյալն ասաց. «Ահազանգեր են հնչում արտաքին քաղաքական ինչ-որ օրակարգ ձախողելու մասին։ Սկզբում խոսում էին հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ես հստակ կարող եմհայտարարել, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում երբեք չի եղել այսպիսի բարձր փոխվստահության մակարդակ։ Հետո սկսեցին մեզ մեզադրել Ռուսաստանին ծախվելու հետ, թե իբր Արևմուտքի հետ ենք ձախողում։ ԱՄՆ-ից բարձրաստիճան պատվիրակություն է այսօր գալիս, և ես վստահ եմ, որ ինչ-որ դրական բանի կհանգենք։ Իրականում խնդիրն այն է՝ դու ներկայացնում ես քո ժողովրդին, թե ոչ։ Կարևորը՝ լեգիտիմությունն է։ Իհարկե, արտաքին քաղաքականության մեջ կան թնջուկներ, որ պետք է լուծենք։ Արցախի խնդրիշուրջ մթնոլորտը դրական դառնալու միտում ունի։ Սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դուշանբեից հետո Արցախի հարցում կա օպերատիվ կապ Ադրբեջանի ղեկավարության հետ, որը գործում է»։