Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսության կառուցվածքը փոխելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nikol-Pashinyan

ԱԺ-ում որպես ՀՀ վարչապետի թեկնածու ներկայացած Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին՝ անդրադարձավ տնտեսության ոլորտին։ «Մայիսին, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը, որոշեցինք պահպանողական մոտեցում ցուցաբերել՝ ցնցումներից խուսափելու համար։ Մեր տնտեսությունը երեք սյուների վրա է հենված՝ ավանդական գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և խաղատնային բիզնես։ Պետք է ամբողջությամբ փոխենք կառուցվածքը։ Պետք է ունենանք տեխնոլոգիական գյուղատնտեսություն։ Կարևոր սյուներից է լինելու բարձրտեխնոլոգիական տնտեսությունը։ Անցումային շրջանում տնտեսական ցուցանիշների որոշակի անկում կլինի։ Պետք է նայենք երկրարաժամկետ հեռանկարին։ Իմ ամբողջ հագուկապը, բացի փողկապից, հայկական արտադրության է»։