Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանավեճ՝ լա՞վն են մայրենիի դասագրքերը

Հասարակություն
1-28

Այսօր Դպրոցական գրականության միջազգային օրն է։ Դասագրքերի հեղինակ, «Իններորդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանի խոսքով՝ տարրական դասարանների մայրենիի դասագրքերը լավագույնն են ողջ պատմության ընթացքում. «Ցավոք սրտի դասագրքերի մասին կարծիք են հայտնում դրանցից չհասկացողները, քննադատելը հեշտ է, բայց նախ պետք է պատկերացնել՝ ինչ է դասագիրքը»։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը համամիտ չէ դասագրքերի հեղինակի հետ, ըստ նրա՝ բազմաթիվ խնդիրներ կան նաև տարրական դասարանների դասագրքերում. «Գրականության դասագրքերում բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ, խոսքս վերաբերում է նաև մեր դասականների դասերը վերանայելուն, արդեն 50 տարի է՝ աշակերտները կաղապարված ինֆորմացիա են ստանում մեր գրողների մասին»։ Նրա խոսքով՝ երիտասարդ մանկագիրների պակաս կա. «Հրատարակիչները բացը փորձում են լրացնել թարգմանություններով, անձամբ ես գրողներին համոզել եմ մանկական գրքեր գրել և արդյունքը ստացվում է»։ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով ժամանակները փոխվել են, փոխվել է նաև երեխաների առօրյան. «Տեքստերում նկարագրվող իրավիճակները պետք է հասկանալի լինեն երեխաների համար»։