A
A
Սպորտը ռազմավարական ոլորտ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին։ «Ղազարյանն ըստ էության տիրապետում է մարզական ոլորտի, երիտասարդության ոլորտի խնդիրներին»,- ընդգծեց Փաշինյանը։ «Սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն ունեցող, անվտանգության հետ կապ ունեցող ոլորտ է։ Մեծ սպորտում հաջողություններ ուեննալու համար պետք է մանկապատանեկան սպորտին, դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդմանն ուշադրություն դարձնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա ռազմավարական ոլորտ է։ «Զարգացումն այն է, որ մեզանից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը անում է։ Ես համոզված եմ, որ դուք ձեր բաժին աշխատանքը կանեք»,- եզրափակեց Փաշինյանը՝ դիմելով Գաբրիել Ղազարյանին։