Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ գյուղնախարարին (տեսանյութ)

Պաշտոնական
1-20

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ գյուղնախարար Գեղամ Գևորգյանին։ «Գյուղատնտեսության ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք։ Գյուղատնտեսությունը եղել է, կա, կլինի կարևորագույն ոլորտներից մեկը։ Մենք նոր տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ կիրառելու խնդիր ունենք, այս ոլորտում նոր կուլտուրա բերելու խնդիր ունենք»,- նշեց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Արթուր Խաչատրյանին համատեղ աշխատանքի համար։ Նորանշանակ նախարարը խոստացավ ներկայացնել այն ուղենիշները, որ հնարավորություն կտան զարգացնել գյուղատնտեսությունը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանը պետք է աղքատության խրախուսումից անցնի աշխատանքի խրախուսմանը։